Հարցազրույցներ 12:18 17/04/2014

Փաստաբանական դպրոցն ինձ համար տուն է. Նիկոլայ Բաղդասարյանը վերջնականապես չի թողնում դպրոցը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«Փաստաբանական դպրոց հիմնադրամի» արդեն նախկին տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը Panorama.am-ին տված հարցազրույցում ներկայացրել է դպրոցի ստեղծման պատմությունը, անկեղծացել, պատմել դժվարությունների մասին:

-Ե՞րբ առաջացավ Փաստաբանական դպրոց ստեղծելու գաղափարը

-2007-08 թվականներն էին: Ցավոք սրտի, դպրոցի ստեղծման փուլում ինչ-որ ինտրիգներ սկսվեցին, երբ հայտնի էր, որ 4 մլն եվրոյանոց ծրագիր պետք է լինի: Խնդիր կար` այն ժամանակ ամեն գնով պահպանել ծրագիրը, որ այդ գումարների հիման վրա ստեղծվի պպրոցը: ԵՄ ծրագրի մեջ փորձեցինք ընդգրկել միտք, որ միայն փաստաբանները մասնակցեին դատական նիստերին: Ես ինքս ոչ մի նպատակ չունեի դառնալ դպրոցի տնօրեն: Ես այդ պաշտոնում տեսնում էին Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանին: Ինձ համար վարչական գործերը հոգեհարազատ չէին, նախ որպես փաստաբան ավելի շատ էի վարձատրվում, իսկ հետո որպես փաստաբան երբ ուզում ես վերադառնալ գործիդ, վստահորդների կորուստ ես ունենում: Պարոն Սահակյանը, այն մարդն էր, որ բոլորիս էր սովորեցրել փաստաբանական գործունեություն և ինքս ինձ համար պատկերացնում էի, որ նա պետք է ղեկավարի դպրոցը, քանի որ ինքը մեր` դասական իմաստով փաստաբանական դպրոցի հիմնադիրն է: Որոշեցինք` պետք է ամեն ինչ անել, որ դպրոցի ծրագիրը հնարավորինս շուտ ստեղծվի, անցումային փուլը հաղթահարենք: Ի վերջո, կարողացանք անցնել դժվար փուլը, օրենսդրական փոփոխություն կատարվեց, օրենքով ամրագրվեց Փաստաբանական դպրոցի գոյությունը: Շատերն էին դժգոհում դպրոցի ստեղծման համար, որովհետև այն ժամանակ ոլորտը բարձիթողի էր` ոչ իրավաբանները կարողանում էին առանց դպրոցում սովորելու դատարաններում կողմ ներկայացնել: Եվ ահա փոփոխություններից հետո հնարավոր դարձավ այնպես անել, որ ոչ իրավաբանները չկարողանան դատարանում գործեր ներկայացնել: Այդքանից հետո ես առաջարկեցի 6 ամսից մեկ տարի ղեկավարեմ Փաստաբանական դպրոցը:

-Դուք ինքնե՞րդ եք առաջարկել Ձեր թեկնածությունը

-Մենք ընկերներով քննարկեցինք, Պարոն Սահակյանն էլ առաջարկություն արեց, և ես տվեցի իմ համաձայնությունը 6 ամսից մեկ տարի ղեկավարել Փաստաբանական դպրոցը: Տնօրենի պաշտոնը վարչարարական գործ է և իր մեջ չի պարունակում փաստաբանական նրբություններ: Այն ժամանակ տպավորություն ունեի, որ վեց ամսից մեկ տարում ամբողջությամբ կկարգավորենք, որովհետև մեզ խոսք էին տվել շենքը տրամադրել վեց ամսից: Բայց հետո ես հասկացա, որ կառավարումը շատ-շատ բարդ գործ է` սկսած գումարի սակավությունից, շենքի վերանորոգման ընթացքից, ուսումնական ծրագրերից խնդիրներ ծագեցին: Բայց դրանք, միևնույն է, հաղթահարվեցին:

-Ձեր գործընկերային-մասնագիտական շրջանակներում կա տեսակետ, որ Դուք Ռուբեն Սահակյանի սիրելին էիք, դրա համար Ձեզ վստահվեց Դպրոցի տնօրենի պաշտոնը:

-Իրականում ճիշտ են ասում, եղել եմ նաև նրա հավատարիմ աշակերտը, հիմա էլ եմ համարում ինձ նրա աշակերտը: Իսկ դպրոցի տնօրեն լինելը բացառապես պայմանավորված էր իմ` այդտեղ կատարելիք ներդրումով: Ռուբեն Սահակյանը ինձ շատ է օգնել իր խորհուրդներով, իր մոտեցումներով, որը մինչև կյանքիս վերջ ինձ հետ կլինի: Բոլոր աշակերտները, ով իր մոտ սովորել են, գիտեն, որ ամեն ինչ անցողիկ է և կայուն են միայն սկզբունքները, որոնց պետք է հավատարիմ լինել: Ռուբեն Սահակյանը հենց այդպես է մեզ «դաստիարակել»:

-2012-ին հիմնադրված Դպրոցում ինչի՞ց սկսեցիք ու ի՞նչ թողեցիք:

-Դպրոցը հիմնադրվեց, այո, 2012-ին փետրվարին, բայց սկսեցինք փաստացի աշխատել սեպտեմբերի 10-ից, բայց մինչև այդ կազմակերպել էինք ընդունելության քննություններ: Այդ ժամանակ մենք չունեինք ոչ կահույք, ոչ տեղ, ոչ գումար, ոչ պրոֆեսիոնալ աշխատակազմ, ոչ ուսումնական ծրագրեր և ոչ էլ ներքին իրավական ակտեր: Պատկերացնո՞ւմ եք` դպրոցը ստեղծվել է, մենք գումար չունենք: Մենք մեծ փակուղու առաջ էինք կանգնել: Բայց չընկճվեցինք ու քայլ առ քայլ պլանավորեցինք ու սկսեցինք փուլ առ փուլ կյանքի կոչել դրանք: Ու արդյունքը տեսանք մի քանի ամիս հետո` նվիրված աշխատողներ ու կարևորը ոչ մի ինտրիգներ: Մեծ խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ իմացանք, որ կառավարության տրամադրելիք շենքը ուշ պատրաստ կլինի և բացի այդ, դպրոցը պետք է ներդրում ունենար շենքի ավարտական կառուցման մեջ, իսկ գումար չկար: Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի մակարդակով մեզ օգնում էին, որ շինարարությունը շատ արագ ավարտվի, թերությունները հարթվեն և այդ ընթացքում բավական ժամանակ կորցրինք: Ու բացի այդ, շատ տեխնիկական խնդիրներ առաջացան: Այդ բոլոր դժվարությունները հաղթահարելուց հետո ստացանք այն, ինչ ունենք:

-Իսկ ի՞նչ ունեք հիմա, պարոն Բաղդասարյան:

-Հիմա Փաստաբանական դպրոցն ունի իր տարածքը, կահույք, որը կապահովի առաջիկա մի քանի տարիների բնականոն գործունեությունը, ունենք տեխնիկական հզոր միջոցներ, որը շատ մեծ տանջանքով ենք կարողացել ձեռք բերել, ունենք բոլոր ներքին իրավական փաստաթղթերը, ունենք պրոֆեսիոնալ դասախոսական կազմ ու աշխատակազմ: Ունենք ֆինանսական կայուն համակարգ և մեր բյուջեն ձևավորվում է ունկնդիրների վճարներից, որից վճարում ենք աշխատավարձեր, կոմունալ վճարներ:

-Ի՞նչ ակնկալիքներ, սպասումներ ունեք նոր տնօրենից և ի՞նչ կուզեիք, որ նա անի դպրոցի համար:

-Դպրոցը դեռևս կայացման փուլում է: Դպրոցի տնօրենի համար դժվար գործը գումար հայթայթելն է: Եթե գումարն եղավ ու եղավ հստակ քաղաքականություն, ծրագիր, ապա դրանք անպայման կիրականացվեն: Դժվարը գումար գտնելն է: Հիմա մենք գումար ունենք ստեղծելու դպրոցի կայքը և հեռահար ուսուցումը կազմակերպելու համար: Ամենադժվար խնդիրը կլինի այդ ուսուցման նյութեր ստեղծելն ու թեսթեր կազմելը: Մենք այն ժամանակ ծրագրել էինք փաստաբանների շարունակական վերապատրաստում իրականացնել արդեն գործող փաստաբանների: Նոր տնօրենը այնպես պետք է անի, որ Փաստաբանների պալատը վերականգնի այդ քաղաքականությունը և այդ իրավասությունը շնորհի Փաստաբանական դպրոցին: Ծրագիր կա, որ տեղական ինքնակառավարման մարմինների իրավաբանները ևս վերապատրաստվեն Փաստաբանական դպրոցում: Եթե այս ամենը իրականացվի, դպրոցը մոտ ապագայում որևիցե խնդիր չի ունենա ու կզարգանա:

-Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ առաջացավ դպրոցում աուդիտ իրականացնելու գաղափարը:

-Բանն այն է, որ օրենքով է սահմանված, որ 10 մլն և ավելի շրջանառություն ունեցող հիմնադրամներում իրականացվի աուդիտ, հակառակ դեպքում ես կտուգանվեի: Ես կատարեցի օրենքի պահանջը, պայմանագիր կնքեցինք աուդիտ իրականացնող մի կազմակերպության հետ, կատարվեց ներքին աուդիտ, ընդ որում, մի քանի անգամ: Մեր նպատակն էր ճիշտ ֆինանսական քաղաքականություն վարել: Այնուհետև, Արա Զոհրաբյանը երբ ընտրվեց Փաստաբանների պալատի նախագահ, փորձեց պարզել, թե ինչպես է իրականացվում Պալատի որոշումը, որի համաձայն, յուրաքանչյուր փաստաբան ամսական 2000 դրամ էր վճարում դպրոցում վերապատրաստվելու համար: Այն ժամանակ մենք բավական ծավալի ծառայություն էինք մատուցել Պալատին և անհրաժեշտություն կար պարզել, թե ինչքան գումար պետք է վճարի Պալատը:

-Այսինքն, ֆինանսական չարաշահումների մասին տեղեկությունները ուռճացվա՞ծ եք համարում:

-Չկային չարաշահումներ: Եթե չարաշահումներ արվեին ու աուդիտը ստուգեր ու չֆիքսեր, հնարավոր բան չէր: Փաստաբանական դպրոցում չարաշահում անելը քիչ հավանական է: Բանն այն է, որ ես մեխանիզմ եմ մշակել և երբ բյուջեի գումարները բաշխվում են, ներկայացնում ենք դպրոցի հոգաբարձուների խորհրդին, որն էլ հաստատում է: Մեզ մոտ բյուջեի 60-70 տոկոսը աշխատավարձի վճարում է, իսկ մնացած մասը տնտեսական ապրանքների վրա են ծախսվում: Իսկ գույքը ԵԽ-ն է տրամադրել:

-Հիմա փաստորեն, Ձեր խիղճը հանգի՞ստ եք հեռանում դպրոցի տնօրենի պաշտոնից:

-Ես չեմ հեռանում, դրամաշնորհային ծրագրերի վրա շարունակելու եմ աշխատել: Ինձ համար դպրոցն ասոցացվում է տան հետ, և մարդ չի կարող տնից հեռանալ: Փաստաբանական դպրոցը իմ համար առաքելություն է, շատերիս համար դա տուն է` առավոտ գնում էի ժամը 10-ին, գիշերը նոր գնում տուն: Երբ դարձա տնօրեն ես գումարներ ունենալու ակնկալիք չունեի և իրականում ավելի շատ գումար կարող էի ստանալ փաստաբանական գործունեությունից, քան դպրոցի աշխատավարձն էր: Շրջապատը շատ լավն է, ինտրիգներ չկան, մեկը մեկի տակը չի փորել, եղել ենք մեկ միասնական թիմ, կոռուպցիոն դեպքեր չեն եղել, դրա համար հետաքրքիր է եղել աշխատանքը դպրոցում:

-Կարծում եք նույն աշխատակազմը կպահպանվի՞:

-Աշխատանքում սպեցիֆիկա կա, և տնօրենին անհրաժեշտ է մոտ վեց ամիս, որպեսզի կարողանալ ամբողջությամբ պատկերացում ստեղծել փաստաբանական դպրոցի մասին: Այդ ընթացքում յուրաքանչյուր տնօրեն կհասկանա, որ իրեն պետք են պրոֆեսիոնալ աշխատողներ, իսկ նոր մարդ ընդունել, նշանակում է սկսել զրոյից: Իսկ նման շքեղություն մոտակա երկու տարվա մեջ ոչ մի տնօրեն իրեն չի կարող թույլ տալ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}