Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար. Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ
«Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին` համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար` հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ»,- այս մասին հայտարարում է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը:
Նա նաև իր հայտարարության մեջ նշել է. «Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը` Հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի` անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ»:
Սամվել Թադևոսյանի հայտարարության տեքստը տարածել է քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա