Ինչո՞ւ է Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործը տեղափոխվել ԱԱԾ քննչական վարչություն
Անազատության մեջ գտնվող Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործը Ոստիկանության Երևանի կենտրոնի քննչական բաժանմունքից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ: Այդ մասին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը: Նա սակայն, չասաց, թե ինչ հիմքով է փոխվել նախաքննական մարմինը և հրաժարվեց այլ տեղեկություններ տրամադրել:
Panorama.am-ը փորձեց Գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ հիմքով է գործի նախաքննությունը վստահվել ԱԱԾ քննչական ծառայությանը, Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պատասխանատու Շահեն Տոնոյանը պատասխանեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն գործով հսկողություն իրականացնող դատախազը ունի լիազորություններ նման որոշում կայացնելու:
Հիշեցնենք՝ Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել):
Քրեական գործով նախաքննական մարմինը պարզել էր, որ Իսրայել Սարգսյանը իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը և հետո իր հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին: Այնուհետև, ըստ ոստիկանության, Իսոն Մովսես Ներսիսյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի դաշտային հատված և նետել նշված հատվածում գտնվող կոյուղու դիտահորը: Իսոն, սակայն չի ընդունում մեղադրանքը և հայտարարում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել:
Հարակից հրապարակումներ`
Մոսոյին պետք է ողջերի մեջ փնտրել, ոչ թե դիակների. Փաստաբան
Իսոն չի ընդունում մեղադրանքը
Իսոյի փաստաբանը ոստիկանությանը մեղադրում է անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ
Թևոսիկի եղբոր սպանության պատվիրատուն սպանությունից հետո հիվանդանոցում ցավակցել է հարազատներին. Մանրամասներ (տեսանյութ)
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Իսոյի և Տիգրան Ասատրյանի մեղադրանքը խստացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները