Ժիրինովսկին գոռգոռացել է հղի լրագրողի վրա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին այսօր հերթական անգամ սկանդալի հեղինակ է դարձել` այս անգամ բղավելով հղի լրագրողի վրա:
«Ռուսաստանն այսօր» գործակալության լրագրողը պատգամավորից հարցրել է, թե արժե արդյոք, որ Ռուսաստանը նույնպես սանկցիաներ կիրառի ի պատասխան Ուկրաինայի կիրառած սանկցիաների: Նշենք, որ ուկրաինական իշխանությունների որոշմամբ, արգելվել էր ռուսների մուտքը այդ երկիր:
Հարցը լսելուն պես Ժիրինովսկին սկսել է գոռալ ու վիրավորանքների շարան տեղալ: Նույնը ստացել է նաև հարց տված լրագրողի գործընկերուհին, ով փորձել է պաշտպանել գործընկերջը: ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ժիրինովսկու ուշադրությունն են հրավիրել այն բանի վրա, որ լրագրողը հղի է, սակայն այդ հանգամանքը նրան չի զսպել:
Պատգամավորը շարունակել է բղավել ու սպառնալ, որ նրանք բոլորը «կզրկվեն իրենց աշխատանքից»:
«Ինչ սանկցիաներ, որտեղ են այդ հիմարները, եկ այստեղ, այստեղ արի, լրագրող», -այս ու այլ արտահայտություններով գոռգոռացել է Ժիրինովսկին, փոխանցում է «РИА Новости»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան