Հ. Դեմոյան. Հիմնախնդրի լուծմանը կարող ենք հասնել թուրք երիտասարդ սերնդի միջոցով, ոչ թե կոճակ սեղմող պատգամավորների
«Մենք պետք է կարողանանք աշխատել թուրք երիտասարդ սերնդի հետ, որոնց այսօր հետաքրքրում է թուրքական պատմության, հիշողության հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության հարցը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, այսօր Թուրքիայում շեշտակի արագությամբ տեղի են ունենում փոփոխություններ, ու հայկական կողմի խնդիրն է հետևել այդ արագությանը և կարողանել ներազդել:
«Մեր համար թիվ մեկ թիրախը թուրք հանրության նոր սերունդն է: Եթե նրանց շրջանում կարողանանք բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությանը, ամենակարճ ճանապարհով կարող ենք հասնել հիմնախնդրի լուծմանը, թե ոչ փորձենք լուծել կոճակ սեղմող պատգամավորների միջոցով»,- ասաց նա:
Հ. Դեմոյանի խոսքով, պետք է ոչ թե հարվածներով, այլ ճիշտ մեթոդների, փափուկ ուժի կիրառմամբ աշխատել թուրք երիտասարդների հետ: Նա նաև ասաց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայք ամենաշատն այցելում են հենց թուրքերը (կայքը նաև թուրքալեզու է), քանի որ հետաքրքիր է նրանց, թե ինչ է դրում այնտեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան