«Գնանք, միասին քննարկենք». Նախագահական նստավայրի մոտ է եկել վարչապետը (Տեսանյութ)
Այս պահին Բաղրամյան 26-ում «Դ!եմ եմ» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձրախոսով հայտարարեց, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել պարտադիր կուտակային դեմ պայքարող երիտասարդների հետ:
«Ես իրոք, ձեզ հետ լինելու եմ շատ անկեղծ, ես բոլոր մտահոգություններին տեղյակ եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում, ես պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել, ես առաջին քայլն իրականացրել եմ, պատրաստ եմ շարունակել քննարկումները: Ուզում եմ հասկանաք, որ յուրաքանչյուր արդարացի հարց պատրաստ ենք լուծել: Իմ մոտեցումն է չսպասել սեպտեմբերի 30-ը մինչև հունիսի վերջ ունենանք մի որոշում, որը ընդունելի կլինի բոլորիս կողմից», -հայտարարեց վարչապետ Աբրահամյանը` ընդգծելով, որ իր մակարդակով պատրաստ են կառուցողական երկխոսության:
Նախաձեռնությն անդամ Դավիթ Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը ապահովելու է, որ կասեցվեն գանձումները, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Մենք պետք է նստենք միասին քննարկենք: Ես առաջին քայլն արել եմ ու պատրաստ եմ համագործակցել Ձեզ հետ»:
Մանուկյանը իր հերթին նկատեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը չպետք է քննարկել այլ պետք է ի կատար ածել: «Դուք դա իրագործեք, մենք գանք, Ձեզ հետ քննարկում անենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան