ՀՀ-ում գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ ՄՄ-ի հետ բանակցությունները հաջող չեն ընթանում
Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ ընթացող բանակցությունները, «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում։ Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման պարագայում մաքսային դրույքաչափերը չփոխվեն։ Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ հիմա, մեր տեղեկություններով, Հայաստանը բանակցում է ընդամենը 400 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ։
Թերթի աղբյուրները հայտնում են, որ եթե նույնիսկ ՄՄ-ն համաձայնի ՀՀ առաջարկի հետ ու չփոխի մաքսատուրքերը, ապա ՀՀ և ՄՄ միջև կդրվի մաքսային սահմանի նման մի բան, և Հայաստանից ՄՄ երկրներ արտահանվող ապրանքները խստագույնս կստուգվեն, որպեսզի մեր գործարարները չկարողանան երրորդ երկրներից ապրանքները ներմուծել ՄՄ հայկական ծագման ապրանքների անվան տակ: