Ավետ Ադոնցը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության հետ միասին փոփոխություններ տեղի կունենան նաև Հայաստանի դիվանագիտական կորպուսում: Օրինակ՝ Բելգիայում և Եվրոպական միությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Այսինքն՝ այդ երկրում դեսպանի պաշտոնից կազատվի Օլեգ Եսայանը:
Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը Բելգիայում դեսպան էր նշանակվել 2009թ.: Մինչ այդ նա պատգամավոր էր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: Դեսպան նշանակվելուց հետո նրա անդամությունն այդ կուսակցությանը սառեցվեց:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ա.Ադոնցի փոխարեն Բելգիայում և ԵՄ-ում դեսպան կնշանակվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա պետք է համակարգի ԵՄ-ի և Եվրահանձնաժողովի հետ Հայաստանի աշխատանքները: