Արթուր Բաղդասարյանը դեռ չի լքել կառավարական ամառանոցը
Թեև նախօրեին ՕԵԿ-ը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, սակայն ՕԵԿ նախագահ, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները։ Պարզվում է՝ Ա. Բաղդասարյանը այն եզակի պաշտոնյան է եղել, ով՝ 2008թ ԱԱԽՔ պաշտոնը զբաղեցնելուց հետո, չնայած կառավարական ամառանոցներում առկա «ազատ տների», իր նոր տունն է կառուցել տվել, այն էլ՝ բավականին շքեղ։ Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը դժվարանում է բաժանվել այդ տնից:
ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հարցին ի պատասխան հաստատել է, որ Բաղդասարյանը դեռ բնակվում է կառավարական ամառանոցներում, սակայն հստակ պատասխան չի տվել, թե արդյոք նա այնտեղից դուրս կգա՞, և երբ: Միսակյանի խոսքերով՝ այդ բոլոր հարցերի պատասխանները կտա Ա. Բաղդասարյանը իր ասուլիսում: