Հ. Հակոբյան. Վաքըֆում գտնվող քեսաբահայերը խնդրում են իրենց տեղափոխել Թուրքիայից
Պատանդ վերցված և Թուրքիայի Վաքըֆ գյուղ տեղափոխված քեսաբահայերը խնդրում են իրենց տեղափոխել Թուրքիայից, որպեսզի միանան իրենց հարազատներին:
Նման հավաստի տեղեկություններ ունի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, ով այդ խնդրանքը փոխանցել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը տեղկացնում է, որ հանդիպմանը Հրանուշ Հակոբյանը Սարա Էպրեխտին է ներկայացրել Քեսաբի հայության շուրջ ստեղծված իրավիճակը:
Հրանուշ Հակոբյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրել է, օգտագործելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ձեռնարկել միջոցներ՝ Վաքըֆում ապաստանած հայերի տեղափոխումը կազմակերպելու համար:
Ս. Էպրեխտը պատրաստակամություն է հայտնել խնդրի մասին անմիջապես տեղեկացնել իր ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ խնդրանքն անարձագանք չի մնա:
Նշենք, որ 38 տարեց քեաբահայեր ի վիճակի չեղան փախչելու Քեսաբից և պատանդ են վերցվել: Նրանցից 22-ը այս պահին գտնվում են Թուրքիայի միակ հայկական Վաքըֆ գյուղում:
Նախորդիվ`
Քեսաբահայ երիտասարդը սպանվել է. «Շփոթել են սիրիական բանակի զինվորի հետ»
Քեսաբահայ երիտասարդի մահվան մասին լուրերը դեռ չեն հաստատվել
Ֆիրդուս Զաքարյան. Եթե ցանկանան, կարող ենք ընդունել քեսաբահայերին, անպատրաստ չենք
Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել
«Երկակի ստանդարտների և անպատժելիության հետևանք». Քեսաբի իրադարձությունները
Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»