Օֆշորային սկանդալի գործով նոր փաստեր են ի հայտ եկել
Օֆշորային սկանդալի գործով նոր փաստեր են ի հայտ եկել, և չի բացառվում, որ այս գործն անկանխատեսելի ընթացք ստանա։ «Ժողովուրդ»-ին հայտնի Է դարձել, որ, ըստ ամենայնի, Կիպրոսում հաստատվել է, որ օֆշորային փաստաթղթերի տակ դրված է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը։ Իսկ եթե այդ ամենը հանկարծ պաշտոնապես հաստատվի, Տիգրան Սարգսյանի դիվանագիտական առաքելությունը երևի թե առկախվի, քանզի առաջ կգան քրեական պատասխանատվության խնդիրներ:
«Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ՀՀ դատախազությունից հաստատել են, որ Կիպրոսի դատախազությունից ստացել են նոր փաստաթղթեր, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չհրապարակվեցին դրանց բովանդակությունից որևէ տվյալ: Իսկ փորձը հուշում է, որ երբ պետական մարմինները որև է գործի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակությունից գաղտնի են պահում, ապա դա ուղիղ հաստատումն է լրատվամիջոցների ունեցած լուրերի հավաստիությանը»,-գրել է թերթը: