Դինքի ընկեր. Հայերը Թուրքիայում կարծես ակվարիումի ձկներ լինեն
Հայերը Թուրքիայում կարծես ակվարիումի ձկներ լինեն: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում Թուրքիայում հայ համայնքը:
«Հայերը, ինչպես միշտ կիսապատանդի կարգավիճակում են Թուրքիայում: Իհարկե, Թուրքիան միշտ ցույց է տալիս, թե իրենք շատ լավ են վերաբերվում հայերին ու ազգային այլ փոքրամասնություններին, բայց այստեղ նրբություն կա. ասում են` «մեր հայերը» ու «մենք իրենց լավ ենք պահում», կարծես հայերը ակվարիումի ձնկեր լինեն, որոնց լավ կերակրում ու լավ պահում են»,- նշեց նա:
Նաև ավելացրեց, որ իրականում այդ հայերը Թուրքիայի քաղաքացիներ են և երկրի ոչ մի ղեկավար չպետք է ասի, թե «մենք մեր հայերին լավ ենք նայում, լավ ենք պահում», այլ որպես իրենց իսկ քաղաքացի պետք է ընդունեն:
Այսինքն, ըստ բանախոսի, հստակ խտրականություն կա հայերի նկատմամբ:
«Այդ խտրականությունը դրսևորվում է տարբեր ձևերով: Իհարկե, Թուրքիան այլևս այնպես չի անում, ինչպես մեկ դար առաջ` կոպիտ ուժային միջոցներով… մեկ -մեկ իհարկե նման դրսևորումներ էլ են լինում, սակայն աշխարհը քանի որ փոխվել է ու այլևս կոպիտ չի կարող նման մեթոդների դիմել, բայց տակից շատ ձևեր կան: Անգամ օրենքի շրջանակներում է դա արվում»,- տեղեկացրեց նա:
Սակայն, թե որոնք են այդ օրենքները չմանրամասնեց, քանի որ, շեշտեց, շատ ժամանակ է պետք դրա համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան