Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ԿԲ կազմակերպած սեմինարին
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հանրապետության նախագահն այնուհետև կայցելի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, որտեղ նրան կներկայացվեն կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքն ու շահագործումից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերը:
Նշենք, որ նախքան Տավուշի մարզ այցելելը, նախագահ Ս. Սարգսյանը եղել է նաև Լոռու մարզում:
Նախորդիվ՝
Սերժ Սարգսյանը այցելեց Թեղուտի հանքահարստացուցիչ ֆաբրիկա
Ռոբերտ Դերձյան. Թեղուտի հանքավայրի շահագործումը մինիմալ վնաս է հասցնում բնությանը