Ադրբեջանում բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել
Ադրբեջանի ռազմածովային ուժերի բաժնի ղեկավար, գնդապետ Հասիմ Գուլիևը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի կետերով` կաշառակերություն:
Նշենք, որ վերջին շրջանում, Ադրբեջանի ռազմական գերատեսչության նոր ղեկավար Զաքիր Հասանովը ստուգումների գործընթաց է սկսել, ինչի շրջանակներում ստուգման են ենթարկվում նախորդ նախարարի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած գործարքներն ու ֆինանսական հաշվետվությունները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում