«ՖԱՐՍ». Ինչու՞ է հակաիրանական քարոզչությամբ հայտնի ադրբեջանական «ANS» հեռուստաալիքը հեռարձակման իրավունք ստանում
«Հակաիրանական քարոզչությամբ հայտնի ադրբեջանական հեռուստաալիքին Իրանում հեռարձակման թույլտվություն է տրվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն ՝ «Ադրբեջանական «ANS» հեռուստաալիքի ղեկավար Վահիդ Մուստաֆաևի և Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում վերջինս ադրբեջանական կողմին է հանձնել «ANS»-ի՝ Իրանում հեռարձակման պաշտոնական թույլտվությունը:
«ՖԱՐՍ»-ի մեկնաբանը, քննադատելով «ANS»-ի՝ Իրանում հեռարձակման թույլտվություն ստանալու փաստը, գրում է. «Ադրբեջանական հեռուստաալիքին այն պայմաններում է հեռարձակման իրավունք տրվում, երբ վերջին երեք տարիների ընթացքում Բաքվում Իրանի հեռուստառադիոընկերության ներկայացուցչությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմաթիվ ճնշումների է ենթարկվել»:
«Ավելին, ադրբեջանական «ANS» հեռուստաալիքը վերջին երկու տասնամյակի ընթացքում աչքի է ընկել իր հակաիրանական բովանդակությամբ լուրերի թողարկմամբ, որոնց ընթացքում հնչել են այնպիսի կեղծ արտահայտություններ, ինչպիսին ՛՛Հարավային Ադրբեջանն է՛՛»,-նշված է իրանական աղբյուրում:
«Ակնկալվում է, որ «ANS»-ին հեռարձակման իրավունք տրամադրելուց հետո Ադրբեջանը պատասխան քայլով կսկսի Իրանում տեղի ունեցող իրական իրադարձությունների վերաբերյալ նյութեր թողարկել»,-եզրափակում է «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակցին ձերբակալել, այնուհետև ստիպել են 48 ժամվա ընթացքում լքել երկիրը
Իրանական կայք. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան անձամբ է կարգադրել ձերբակալել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին
«ՖԱՐՍ».Բաքվի վարած հակաիրանական քաղաքականությունն անպատասխան չի մնա. Իրանի արձագանքը «Սահար»-ի լրագրողի դատապարտման փաստին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում