Հեյդար Ալիևը եկել էր իշխանության Բրիտանիայի հետախուզական ծառայությունների և BP կորպորացիայի ջանքերով. հետաքննություն
«British Petrolium» բրիտանական կորպորացիայի նախկին փոխնախագահ Լեսլի Աբրահամսը հետաքննիչ-լրագրող Գրեգ Պալաստին պատմել էր, թե ինչպես «BP»-ն ԿՀՎ-ի և ՄԻ-6 Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության հետ համատեղ տապալել է Ադրբեջանի «իրենց ոչ հարմար» իշխանությունը: Այս լրագրողական հետաքննությունը հասանելի է բրիտանական «TruthDig» կայքում:
«1992թ.-ին, երբ նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետությունը ընտրել էր իր առաջին նախագահին՝ Աբուլֆազ Էլչիբեյին, «British Petrolium»-ի նախագահ Լորդ Բրաունը մեկնել է Բաքու: Նրա հետ Բաքու է գնացել նաև Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը: Ճաշի ժամանակ Բրաունը Լեսլի Աբրահամսին մի թղթապանակ է ցույց տվել, որում 30 միլիոն դոլարին համարժեք կտրոն կար: Այնուհետև Բրաունը այդ կտրոնը հանձնել է Ադրբեջանի նախագահին»,- ասվում է նյութում:
Այնուամենայնիվ նոր նախագահը դուր չէր գալիս «BP»-ին, և ընկերությունը հատուկ ծառայությունների հետ համատեղ գործի է անցել, նշում է հեղինակը: Հատուկ ծառայությունները զինել են Հեյդար Ալիևին, ով էլ 1993թ.-ին տապալել է Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությանը: Դառնալով բռնապետ՝ նա իրեն ցմահ նախագահ է հռչակել և չորս ամսվա ընթացքում պայմանագիր ստորագրել` «BP»-ին հանձնել ով նավթի պաշարները, նշում է հեղինակը:
««BP»-ի ներկայացուցիչները չեն ժխտում, որ կաշառք են տվել, իսկ ՄԻ-6-ի սպաները հպարտությամբ հաստատում են, որ հեղաշրջման նպատակը «BP»-ի համար օֆշորային պայմանագրի ձեռքբերումն էր»,- հավաստիացնում է Գրեգ Պալաստը:
Լրագրողը հայտնում է, որ այս պատմությունը նա պատահական է իմացել, «Channel 4»-ի համար Մեքսիսկական ծոցի աղետի մասին հաղորդաշար պատրաստելիս: Երբ «BP»-ի պատճառով Մեքսիկական ծոցում պատահար էր տեղի ունեցել, նա պարզել էր, որ նմանատիպ աղետ տեղի է ունեցել նաև Կասպից ծովում: Որպեսզի պարզի, թե ինչ է կատարվել, Պալաստը նկարահանող խմբի հետ մեկնել է Բաքու:
«Այնուամենայնիվ, մեզ ձերբակալեց Ադրբեջանի գաղտնի ոստիկանությունը: Չնայած որ ոստիկանները մեզնից վերցրին մեր նկարահանող սարքերը, ինձ թույլ տվեցին գրիչս ինձ մոտ պահել, որը իրականում գաղտնի տեսագրող սարք էր»,-նշում է Պալասը:
Ըստ լրագրողի՝ իրեն ձերբակալած ոստիկաններից մեկը անհասկանալի հպարտությամբ ասել էր, որ «իրենց երկիրը «BP»-ն է կառավորում»:
Ըստ ԿՀԲ- ի նավթի նախկին գլխավոր վերլուծաբան Ռոբերտ Էբելի հաշվարկների՝ «BP»-ն ավել 140 միլիոն դոլար Է ծախսել Ադրբեջանում, որոնք վերջնահաշվարկում չեն ներկայացվել: Ըստ լրագրողի՝ այդ գումարները գնացել են Ադրբեջանի իշխող վարչակարգի ներկայացուցիչների գրպանները, ովքեր, չնայած ոչ բարձր աշխատավարձին, սիրում են արքայավայել ապրել:
«Ամենավատն այն է, որ երբ ինձ արտաքսեցին, իմ հետաքննությանը օգնող վկաները անհետացան»,- եզրակացնում է Պալաստը:
Ըստ «TruthDig»-ի՝ լրագրողի այս ռեպորտաժը ցուցադրվել են բրիտանական «Free Speech TV» հեռուստաալիքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում