Արվեստագետները ՝ սահմանամերձ գյուղին. բացվելու է բարեգործական ցուցահանդես-վաճառք
Ապրիլի 25-ին «Ոսկե դար» գալերեայում (Երևան, Սպենդիարյան 5) բացվելու է «Արվեստը սահմանին» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես-վաճառքի հասույթով սահմանամերձ Վազաշեն գյուղի համար կգնվի պտղի և բանջարեղենի չորանոց: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
«Այս ցուցահանդես-վաճառքը դառնալու է յուրատեսակ քաղաքացիական նախաձեռնություն: Գաղափարն արվեստագետներինն է՝ հաղթահարել անձնական սահմանները, հայացքն ուղղել կենտրոնից դուրս, օժանդակել մեր հայրենիքի սահմանը կյանքի գնով պահած և այսօր ծանր պայմաններում ապրող գյուղացիներին»,- ասաց նա:
Նշենք, որ ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են՝ Արմեն Խոջոյան, Մուշեղ Մխիթարյան, Շոթա Ոսկանյան, Ռուդոլֆ Խառատյան, Հովնան Սարգսյան, Տիգրան Ասատրյան, Սևան Նագգաշյան, Լևոն Ասլանյան, Նանա Մինասյան, Արեգ Պետրոսյան, Հերիքնազ Գալստյան, Զավեն Խաչիկյան, Նելլի Շիշմանյան, Վրեժ Քասունի, Արամ Հունանյան: Համադրողն է Սևան Նագգաշյանը, խորհրդատուն՝ Լուսինե Քասարջյանը:
Ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչներն են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, «ՀԱՅԱՐՏՕՆԼԱՅՆ» կերպարվեստի կենտրոնը»:
Բարեգործական ցուցահանդես-վաճառքը շարունակվելու է մինչև մայիսի 23-ը:
Տավուշ, Վազաշեն: 18 կմ սահման Ադրբեջանի հետ: Սեփական ուժերով ադրբեջանական տանկերը դուրս շպրտած համայնք: 21 զոհ և 2 անհետ կորած: Մանկապարտեզի ռմբակոծված շենք: Լեռնապարի երեք կողմից՝ հակառակորդի դիպուկահարներ, «խաղաղության» մշտական զոհեր, հուսալքություն, 47% արտագաղթ: Դրախտի ավերակներ: Սրա հետ մեկտեղ՝ բերրի հող, քաղցր ու համեղ պտուղ, թզի տարեկան 2 բերք, բնակլիմայական բարենպաստ պայմաններ: Էլեկտրական չորանոցը կարող է համայնքի տնտեսական վիճակը բարելավելու, միրգն ու բանջարեղենը սպառելու իրական հիմք ստեղծել:
«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ: ԱՅՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»:
Նախորդիվ՝
«Բարեգործությունը մեծահոգություն չէ». «Հայ ձմեռ պապ 2013-2014» ֆիլմի շնորհանդեսը` վաղը
Սահմանամերձ գյուղերը վերականգնելու ծրագիր, որով ինքնաբավ, կենսունակ համայնքի մոդել կմշակվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները