Ղրիմի դատախազի մասին «Nyash Myash» տեսանյութը 6 օրում մոտ 6 մլն դիտումներ է հավաքել
Ղրմի դատախազ Նատալյա Պոկլոսնսկայայի մասին բլոգեր Enjoykin-ի «Nyash Myash» տեսանյութը համացանցում համաշխարհային հայտնիության աստղերի չափ ժողովրդականություն է վայելում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Վեց օրվա ընթացքում YouTube-ում այդ տեսահոլովակի դիտումների քանակը հասնում է մոտ 6 միլիոնի: Դա ռուսական տեսանյութերի շրջանում ամենահայտնին է:
Օրինակ, եթե համեմատենք համաշխարհային կատարողների նոր տեսահոլովակների հետ, ապա Լանա Դել Ռեյի «West Coast» տեսանյութը, որը մեկ օր ավելի վաղ է ներբեռնվել, քան «Nyash Myash»,-ը, 7 մլն դիտում ունի:
Հայտնի բլոգեր Enjoykin-ը, ով պատրաստում է ռուսալեզու տեսահոլովակներ` յուրօրինակ կոլաժներով, այս տեսանյութում օգտագործել է հեռուստատեսային նյութերը, դատախազի մամուլի ասուլիսից հատվածներ և մուլտիպլիկացիոն կադրեր:
33-ամյա Պոկոլնսկայան Ղրիմի դատախազ է նշանակվել մարտին: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, մինչ նա, չորս թեկնածու հրաժարվել են զբաղեցնել այդ պաշտոնը:
Պոկոլնսկայան բացատրել է, որ համաձայնել է ղեկավարել Ղրիմի դատախազությունը, քանի որ Կիևի նոր իշխանության գործողությունները վայրենի է համարում: Իր խոսքով, նա չի կարողացել «տանել այդ անօրինականությունը և ցանկացել է մարդկանց ցույց տալ, որ օրենք կա, բոլորը հավասար են դրա առաջ: Իշխանություն նույնպես գոյություն ունի, իսկ այդ իշխանությունը ժողովրդինն է»:
Ղրիմի դատախազը դաշնամուր է նվագում, նա սիրում է նկարել: Ամուսնալուծված է, մեծացնում է դստերը:
Նշանակումից մի քանի օր անց նուրբ, կապուտաչյա շիկահերը դարձավ ճապոնական սոցկայքերի աստղը: Ապա նրա նկատմամբ հետաքրքրություն դրսևորեցին նաև այլ երկրների ինտերնետ օգտագործողները: