Կարինե Խոդիկյանի բեմադրած «Պենելոպե»-ն՝ «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնում մեծ հաջողություններ է արձանագրել
«Ինձ համար բարդ ու պատասխանատու գործ էր հանդես գալ այդ փառատոնում: Բայց արձագանքը, քննարկումները վկայում էին, որ հիացած են ներկայացումից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, ով ապրիլի 7-13-ը մասնակցել էր Սանկտ Պետերբուրգում անցկացվող XVI ԱՊՀ և բալթյան երկրների ռուսական թատրոնների` «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնին:
Նա ներկայացրել է Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» մոնոներկայացումը, որի ռեժիսորն է ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանը: Ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 2012 թվականին: Այն փառատոնում ներկայացնելու համար հատուկ թարգմանվել է ռուսերեն: Փառատոնին մասնակցել է նաև Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը:
Ա. Շահնազարյանն ասաց, որ մինչ այս մոնոներկայացումեր երբեք փառատոնում չեն ցուցադրվել և իրենք են առաջին փորձն արել:
«Ես ինձանից այդքան էլ գոհ չէի, առողջական խնդիրներ ունեի: Սրտատրոփ սպասում էի քննարկմանը: Դրանից հետո կատարյալ երջանկություն զգացի, քանի որ այն, ինչ որ դրված էր ներկայացման մեջ՝ գաղափար, տեքստ, տեղ էր հասել, բարձր գնահատականի արժանացավ: Կարևոր փաստն այն է, թե ինչպես կընդունի հանդիսատեսը: Ներկայացման հաջորդ օրը մոտեցան մարդիկ, շնորհավորեցին: Ակնածանքով էին վերաբերում: Դա ինձ համար արդեն գնահատական է»,- պատմեց դերասանուհին:
Նա ասաց, որ բազմաթիվ հրավերներ է ստացել և ռուսաստանյան տարբեր քաղաքներից և եվրոպական երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները