Twitter-ի փոխնախագահը խոստացել է այցելել Արցախ
Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը, որը օրերս այցելել էր Հայաստան, հանդիպել ՀՀ նախագահի հետ, խոտացել է հաջորդ այցելության ժամանակ այցելել նաև Արցախ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը:
«Հրաշալի է, Twitter –ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը ընդունել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հրավերը Հայաստան կատարելիք հաջորդ այցելության ժամանակ այցելել նաև Արցախ», -գրել է խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում