Արծվիկ Մինասյան. Կառավարությունը պատրաստակամ է պարտադիր բաղադրիչի կասեցման հարցում
Կառավարությունը պատրաստ է պարտադիր բաղադրիչի պարտադրանքի կասեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի շուրջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո:
Նա նշեց, որ հանդիպմանը վարչապետն իր մոտեցումներն է ներկայացրել, քաղաքական ուժերը` իրենցը:
«Առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի կառավարության պատրաստած օրենքի նոր նախագիծը, որի վերաբերյալ արդեն հստակ կկարողանանք արտահայտվել: Շատ ենք կարևորում, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ պատգամավորը նշեց, որ խնդիրը երկու փուլի է բաժանվում: Առաջին փուլը այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը:
«Այնպիսի փոփոխությունների պետք է ենթարկվեն համակարգային տարրերը, որ քաղաքացիները դրանց մասնակցեն կամարտահայտությամբ, որևէ պարտադրանք չի լինելու: Երկրորդ փուլն արդեն նոր օրենքի մշակմանն է վերաբերում, որը ենթադրում է հասարակական բոլոր շերտերի հետ քննարկումներ և ավելի երկար ժամանակ է պահանջում»,- ասաց նա:
Պատգամավորը կարևորեց այն, որ պարտադրանքի կասեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր է կառավարությունը պատրաստ իրականացնել:
Նախորդիվ`
Մանրամասներ Հովիկ Աբրահամյանի և պատգամավորների հանդիպումից
Մենք քննարկելու բան չունենք. ՀԱԿ-ը չի մասնակցում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները