ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան. Պետք է հասարակությունն ազատել վատ փաստաբաններից
«Փաստաբանների պալատի խորհուրդը տրամադրված է Փաստաբանների պալատը և, ընդհանրապես, հասարակությունն ազատել վատ փաստաբաններից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, լինում են դեպքեր, երբ փաստաբանից պաշտպանվելու համար անձը ստիպված է լինում դիմել մեկ այլ փաստաբանի:
«Մեկ սկզբունք ունենք՝ երբեք ուրիշի հաշվին չպետք է լավություն արվի մյուսին, այսինքն՝ վատ փաստաբանին թողնելով շարքերում, նշանակում է վատություն անել հասարակությանը»,- ասաց ՓՊ նախագահը:
Ա. Զոհրաբյանի դիտարկմամբ, ցանկացած իրավախախտում, զանցանք պետք է պատշաճ ապացուցման ճանապարհ անցի, սակայն վստահորդները ոչ բոլոր դեպքերում են իրենց փաստաբանների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնում, կամ ներկայացնում են, սակայն ապացույցների բավարար բազա չեն ունենում պատժելու համար:
«Հավատացնում եմ, նմանատիպ ապացույցների դեպքում Փաստաբանների պալատն անպայման կոշտ գնահատական է տալու փաստաբաններին»,- ասաց նա:
ՓՊ նախագահի խոսքով, եղել են դեպքեր, երբ բավարար ապացույցներ ունենալու դեպքում տվյալ փաստաբանին զրկել են արտոնագրից:
«Վերջերս ունեցանք մեկ դեպք. Փաստաբանական պալատը փաստաբաններից մեկին զրկեց արտոնագրից այն մեղադրանքով, որ նա համագործակցել է նախաքննության մարմնի հետ: Այդ անձն այժմ դիմել է դատարան՝ վիճարկելու խորհրդի որոշումը»,- ասաց Ա. Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները