Սերժ Սարգսյանը մասնակցել է Փաստաբանների պալատի շենքի բացման արարողությանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին և գործունեության ծրագրերին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Շենքը վերանորոգվել և ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաև փաստաբանների վերապատրաստում, ներկայումս ուսանում է 63 ունկնդիր: Պատասխանատուների հավաստմամբ, ապագայում նախատեսվում է իրականացնել նաև հեռավար ուսուցում դպրոցի ունկնդիրների և փաստաբանների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում