«Հարցը պետք է վերաձևակերպվի` Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարում» (տեսանյութ)
Անցած տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդը պայքարել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար և այդ պայքարի ընթացքում երկու տասնյակից ավելի պետությունների խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ ընդունել են բանաձևեր, որոնցով դատապարտվել է հայոց ցեղասպանությունը, սակայն ակնհայտ է` Ճանապարհը, որով մենք ընթանում ենք առաջ` փակուղային է այլևս:
Այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
Ըստ բանախոսի 1991թվականից սկսած` հարցը պետք է վերաձևակերպվի` Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարում, որն անպայման նախատեսում է նաև հատուցում:
Արմեն Մարուքյանը ներկայացրեց նաև «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» գիրքը, որը վեր է հանում Ցեղասպանության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Առավել մանրամասն` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում