Թուրք մտավորականը և սենատոր Ռիդը կոչ են արել ԱՄՆ-ին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Սենատոր Ջեք Ռիդը Կապիտոլ Հիլում ապրիլի 9-ին կայացած Հայոց ցեղասպանության թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը չի համապատասխանում ԱՄՆ-ի սկզբունքներին:
«Կրկին ես միանում եմ իմ գործընկերներին և քաջալերում ԱՄՆ-ին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապահովել, որ այլևս երբեք նման ցեղասպանություն տեղի չունենա: Ես ցանկանում եմ իմ անհանգստությունը հայտնել Սիրիայի հայկական Քեսսաբ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենք պետք է ցույց տանք մեր անսասան աջակցությունը բոլոր նրանց, ովքեր տուժել են»,-հայտարարել է Ռիդը:
Նշենք, որ միջոցառման ժամանակ թուրք մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն կոչ էր արել ԱՄՆ-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը , իսկ Թուրքիային` վերջ դնել մարդկության դեմ ճշմարտության և արդարության ժխտողականությունը:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Կարդացեք նաև`
«Todays Zaman». Թուրքիայի իրական առաքելությունը կրկնակի ներողություն խնդրելն է` մեկը ողբերգության, մյուսն էլ մերժման համար