Աքթար. Հայերի ձայնն արտրեկրում` ավելի վճռական է դարձել
«Todays Zaman» պարբերականը տպագրել է հոդվածագիր Չենգիզ Աքթարի «99-րդ տարելից» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Հինգշաբթի լրանում է Միություն և առաջադիմություն կոմիտեի՝ Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի վերացման որոշման 99-րդ տարելիցը: 1915թ Ապրիլի 24-ը «սև օր» էր, երբ Ստամբուլում 200 հայ մտավորականները ձերբակալվեցին և ուղարկվեցին Անատոլիա. շատեր չվերդարձան: Սա հայերի համար խորհրդանշական օր այս ողբերգությունը Թուրքիան չի ճանաչել:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, աշխարհն անհամբեր սպասում է, թե ինչ որակում է տալու այս կոտորածին ԱՄՆ նախագահը:
Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, Թուրքիայի կառավարությունը վատթարացրել է իր հարաբերությունները Արևմուտքի հետ և մեծացրել է ռազմավարական հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Ոչինչ պատահական չի լինում: 2015 թ-ին ընդառաջ այն չկարողացավ նոր քաղաքականություն սահմանել հայերի և Հայաստանին վերաբերյալ: Թուրքիան հետագայում ավելի կմեկուսացվի, քանի որ հայերի ձայնն ավելի վճռական է դարձել արտրեկրում:
Ի տարբերություն իշխանությունների, Թուրքիայի հասարակությունը այսօր կասկածի տակ է դնում անցյալը և փնտրում համապատասխան պատասխաններ: Սա ամենալավ և հեշտ ճանապարհն է «ճշմարտության աչքերին» նայելու համար»»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում