Գագիկ Հարությունյան. Հայ-թուրքական արձանագրությունները չեն աշխատում
«Ամեն ապրիլին մենք սպասում ենք, թե ինչ հայտարարություն կանի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ի այս տարվա հայտարարությունը նույնպես կլինի երկիմաստ, քանի որ ՄԱԿ-ում Քեսաբի հարցով քննարկումներ չեղան հենց ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության հերթական տարեդարձին ընդառաջ ստեղծված քաղաքական իրավիճակին ասաց Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այսօր Մերձավոր Արևելքում նույնպես տեղի է ունենում ցեղասպանություն՝ քրիստոնյաները բնաջնվում են և տեղահանվում:
«Բարաք Օբամայի այս տարվա ելույթը կարող է էմոցիոնալ լինել, սակայն մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մենք այդ ելույթից և ինչ նպատակներ ենք հետապնդում»,-նշեց Գ.Հարությունյանը:
Նրա խոսքերով, այսօր Թուրքիան այն չի, ինչ հարյուր տարի առաջ և այդ երկրում ձևավորվել է ազատական մտավորականությունը, սակայն նրանք Թուրքիայում փոքրամասնություն են կազմում:
«Թուրքիան այսօր դարձել է տարածաշրջանային կարևորագույն երկիր և նրանք ցանկանում են դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող երկիրը»,-նշեց Գ. Հարությունյանը:
Գ.Հարությունյանը անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին նշեց, որ արձանագրությունները չեն աշխատում և դրանք հետ վերադարձնելը սկզբունքային հարց չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում