Ցեղասպանության հիշատակի արարողություններ՝ Կապիտոլումում
ԱՄՆ Բրիստոլ շրջանի Ներկայացուցիչ Քրիսոտֆեր Վրայթը հայտարարել է, որ Կապիտոլում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության խոսնակը լինելու է միջոցառման նախագահ Ռութ Թոմասյանը: Այս մասին տեղեկացնում է «The Courant» պարբերականը:
«Ապրիլի 26-ին տեղի ունենալիք միջոցառմանը Ցեղասպանության նահատակներին և վերապրածներին հարգանի տուրք կմատուցվի: Մենք բոլորին հրավիրում ենք միանալու հիշատակի արարողությանը»,- նշել է ներկայացուցիչ Քրիսոտֆերը:
«Ասբարեզ» պարբերականի փոխանցմամբ էլ, Միացյալ Նահանգների Սան Գաբրիել հովտում ապրիլի 23-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա հանրահավաք:
Միջոցառումը վարելու են հայր Վազգեն Մովսեսյանը և Լևոն Մարշալյանը:
Թուրքական «Daily Sabah»-ի փոխանցմամբ էլ, Թուրքիայի պատմաբանները կքննարկեն 1915թ հայերի բռնի տեղահանումներն ու ցեղասպանության փաստը:
Թուրքիայի պատմական համայնքի տնօրեն Մեթին Հալագուն (Metin Hulagu) նշել է, որ երկու օրյա միջոցառման ժամանակ պատմաբանները կուսումնասիրեն Բրիտանիայի, Ամերիկայի և Գերմանիայի արխիվներից ձեռք բերված փաստաթղթերը: