Հասարակություն 13:14 22/04/2014

Ճանապարհի կառուցման շնորհիվ Կարմիր բլուր հնավայրում բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել

Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում գտնվող դամբարանադաշտը չէր հայտնաբերվի, եթե Երևանի քաղաքապետարանը չորոշեր այստեղ կառուցել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց « Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմիր բլուր հնավայրում պեղուﬓեր իրականացնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը: Ավելին, ըստ նրա, որևիցե երաշխիք չկար, որ Կարմիր բլուրի տարածքում գտնվող գերեզմանոցի ընդլայնման հետևանքով այս դամբարանադաշտը հետագայում չէր ոչնչանա:

Նշենք, որ տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Երևանի քաղաքապետարանը այստեղ կառուցելու է ասֆալտապատ ճանապարհ՝ Արգավանդ- Շիրակ ճանապարհահատվածը, ինչպես նաև կամուրջ՝ Հրազդանի կիրճի լայնքով: Այդպիսով, ճանապարհի կառուցումը դարձավ պատճառ, որ հայտնաբերվի Կարմիր բլրի դամբարանադաշտը:

«Կարելի է ասել, որ այս դամբարանադաշտը փրկվեց, քանի որ վերջապես այն կպեղվի ամենաբարձր մակարդակով, և այս տարածքի մասին կունենանք ամբողջական տեղեկատվություն»,- ասաց Հ.Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է դամբարաններին, Հ.Սիմոնյանը նշեց, որ դրանք թվագրվում են մ.թ.ա. 7-6 դդ.: Այսինքն` դրանք պատկանում են Կարմիր բլուր քաղաքին: Նրա խոսքերով` մինչև հիմա իրենք բացել են շուրջ 30 դամբարան, իսկ ամբողջովին պեղվել է երկու դամբարան: Ճանապարհաշինությունը կազմակերպելու համար ուսումնասիրվել է տարածքը:

Ըստ նրա` տարածքի զգալի մասը գտնվում է շինարարական աղբակույտերի տակ: Որոշվել է, որ նախ տեխնիկայով կհեռացվի շինաղբը, որից հետո արդեն կպարզվի, թե քանի դամբարան կա: Հնագետները կարծում են, որ պեղումների արդյունքում բացվելու են հարյուրավոր դամբարաններ:

Հ.Սիմոնյանի խոսքերով` Կարմիր բլուրի մասին, մասնավորապես, ճարտարապետության, արհեստագործության վերաբերյալ հսկայական տեղեկտավության կա, բայց չկար տեղեկատվություն, թե ովքեր են բնակվել այստեղ:

«Էթնոգենեզի համար շատ կարևոր է իմանալը, թե ովքեր են ապրել այնտեղ: Այս դամբարանադաշտը հույս է ներշնչում, որ հետագայում կարող ենք ասել` ովքեր են եղել Կարմիր բլուրի բնակիչները»,- ասաց նա` հավելելով, որ նրանց պատկանելությունը հնարավոր է պարզել ԴՆԹ-ի միջոցով:

«Նման հետազոտություն կատարվում է միայն Կոպենհագենում: Մենք երկու ատամ ենք ուղարկել Կոպենհագեն: Առաջին արդյունքները հուսադրող են. պարզվել է, որ դրանցում պահպանվել է ԴՆԹ-ն, ինչը հազվադեպ է պատահում: Այսպիսով, այն կարող է պարզել, թե դամբարանում թաղվածներն իրար հետ ինչ առնչություններ են ունեցել: Հետագայում, դարձյալ ԴՆԹ-ի միջոցով, արդեն կկարողանանք պարզել՝ Կարմիր բլուրում ապրած մարդկանց և մեր գեները նո՞ւյնն են, թե՞ ոչ»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով շինարարական աշխատանքներին, Հ.Սիմոնյանը նկատեց, որ համաշխարհային պրակտիկայում կիրառվող երևույթ է` ցանկացած կարևոր շինարարական աշխատանքի ժամանակ նախ պեղվում են հուշարձանները, և ապա շինհրապարակը հանձնում շինարարներին: Հիմա կա հստակ պայմանավորվածություն, որ ﬕնչև չավարտվեն պեղուﬓերը, ճանապարհաշինարարական աշխատանքները չեն ﬔկնարկի:

«Առաջին անգամ հստակ խնդիր է դրվել` մինչև չուսումնասիրվի ամբողջ տարածքը, ապա ճանապարհը չի կառուցվելու: Սա ողջունելի քայլ է, իհարկե, եղել են մարդիկ, որ դեմ են եղել այս մոտեցմանը` ասելով, որ պեղումները թանկ հաճույք են, բայց, բարեբախտաբար, այս դեպքում հաղթեց սթափ միտքը, մշակույթի նկատմամբ հարգանքը: Այսպիոով, կշահի և քաղաքը, և՛ մեր պատմամշակութային արժեքները վեր կհանվեն ու ներկայացվեն հանրությանը, աշխարհին»,- ասաց Հ.Սիմոնյանը:

Նրա խոսքերով` դամբարանադաշտում իրականացվող պեղուﬓերը նաև հնարավորություն կտան ունենալ բացառիկ տեղեկատվություն ծեսերի, ավանդույթների, անցյալին վերաբերող այլ կարևոր երևույթների մասին:

Նշենք, որ Հրազդան գետի ձախ ափին գտնվող Կարմիր բլուր հնավայրը հիմնադրվել է Ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի (685-645թթ.) օրոք: Այդ ժամանակ Կարմիր բլուրը դարձել է Վանի թագավորության հյուսիսային մայրաքաղաք և այն եղել է Վանի թագավորության փոխարքայի նստավայրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}