Կարծիքներ. Ադրբեջանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է (ԱՊԱ լրատվական գործակալություն), որ Ադրբեջանի համար որևէ ռազմական սպառնալիք չկա: Վերջինս նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է բանակի զարգացումն ու նոր սպառազինությունների գնման գործընթացը:
Մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, թե միջազգային հանրությունը ևս մշտապես փաստում է, որ Հայաստանը տարածաշրջանում սպառնալիք ստեղծող պետություն չէ:
«Մեր գործընկերը հաճախ նշում են, որ Հայաստանը անվտանգություն սպառողից վեր է ածվել անվտանգություն առաքող երկրի ու ես ուրախ եմ`Ադրբեջանում ևս գիտակցում են, որ այս տարածաշրջանում, ինչպիսի կարևոր նշանակություն ունեն Հայաստանն ու Արցախը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Panorama.am-ի հետ զրույցում, ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում, Բաքվից անընդհատ նմանատիպ հայտարարություններ են հնչում:
«Ադրբեջանն ինքը սպառնալիքի աղբյուր է, ինչը դրսևորվում է առաջնագծում նրա կողմից իրականացվող քայլերով, Հասանովի հայտարարություններում առանձնապես մեկնաբանելու մտքեր չեմ տեսնում»,- ասաց Ս. Հասրաթյանը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանն ասաց, թե Ադրբեջանի պաշտպանության նախարար ավելի շատ զբաղված է հայտարարություններ տարածելով, քան իր բուն գործով:
«Մարտական դիրքեր գնալով, հոխորտալով ու տեսախցիկների առաջ ամեն օր խոսելով բանակ չեն ղեկավարում, պատերազմ չենհաղթում: Իսկ ո՞ւմ համար է նորություն, որ Հայաստանը որևէ երկրի համար սպառնալիք չի ստեղծում»,- ասաց Կ. Սարիբեկյանը:
Իսկ ինչ վերաբերում է սպառազինության գնումներին, ապա մեր զրուցակցի կարծիքով, դա արդեն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում` կասպյան, քանի որ այն ևս մեծ թափով ռազմականացվում է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում