Գորիսը, կարծես թե, կմնա առանց քաղաքապետի կին թեկնածուի
Գորիսը Հայաստանի դեռևս եզակի քաղաքներից մեկն է, որտեղ հույս կար, թե կարող է կին քաղաքապետի թեկնածու ունենանք, ընտրությունների արդյունքում էլ` կին քաղաքապետ: Հունիսին այստեղ կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Գորիսի ավագանու միակ կին անդամ Ռուզաննա Տոռոզյանը հայտնել էր, որ մտադիր է պայքարել քաղաքապետի պաշտոնի համար:
Ու թեև առաջադրումներին քիչ ժամանակ է մնացել, բայց տիկին Տոռոզյանը վերջնական որոշում այս պահին ևս չունի. «Մինչև ամսվա վերջ այն կլինի, թեև կարող եմ ասել, որ 80 տոկոսով ես, երևի, չեմ առաջադրվի: Բայց չեմ բացառում նաև հակառակ տարբերակը, օր օրի զարգացումները ոչինչ չեն բացառում»,- Panorama.am-ին հայտնեց նա:
Ռ.Տոռոզյանն ասաց նաև, որ այս պահին քաղաքում տարբեր խոսակցություններ են շրջանառվում` առաջադրումների մասով, ու դաշտն իրականում շատ անորոշ է, որևէ կոնկրետ անուն այս պահին կդժվարանա ասել:
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստանի ոչ մի քաղաք կին չի ղեկավարում, այդ ոլորտում տիրում է բացարձակ տղամարդկանց մենիշխանություն:
Նախորդիվ`
Գորիսը հնարավոր է կին քաղաքապետ ունենա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները