Թուրքիայի հայ քաղաքացին ընտրվել է «Թուրք-ամերիկյան առևտրա-արդյունաբերական պալատ»-ի նախագահ
Միացյալ Նահանգներում թուրք գործարարների հիմնած «Թուրք-ամերիկյան առևտրա-արդյունաբերական պալատի» (TACCI) նախագահ է ընտրվել ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի 63-ամյա Արետ Թաշչյանը:
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի` Թաշչյանը «TACCI»-ի նախագահ է ընտրվել գործադիր խորհրդի 7 դեմ և 12 կողմ ձայների քվեարկության արդյունքներով: Առևտրա-արդյունաբերական նշյալ պալատը ստեղծվել է 2004 թվականին Նյու Յորքում` ստանալով «Թուրքիայի պալատների ու բորսաների միության» աջակցությունը:
Նպատակը եղել է թուրք և ամերիկացի գործարարների միջև համագործակցության խորացումը, ամերիկյան ներդրողներին Թուրքիայի տնտեսության մեջ ներգրավումը և ԱՄՆ-ում ներդրումներ կատարող թուրքական ընկերություններին աջակցության ցուցաբերումը:
Ծովային փոխադրումներով և նավերի ապահովագրությամբ զբաղվող Արետ Թաշչյանը այդ ոլորտի ամենահայտնի ֆիրմաներից «OMNI»-ի ամերիկյան ներկայացուցչությունում է աշխատում: Երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Թաշչյանն իրականացնում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն` Բուրաք Էրդողանին պատկանող բեռնանավերի ապահովագրումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում