«Վկոնտակտե» սոցցանցի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ռուսաստանը և այլևս չի պատրաստվում վերադառնալ
«Վկոնտակտե» սոցիալական ցանցի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ռուսաստանը և այլևս չի պատրաստվում վերադառնալ: Այս մասին նա հայտնել է Techcrunch պորտալին տված հարցազրույցում:
«Ես այժմ Ռուսաստանում չեմ, և վերադառնալու մտադրություն չունեմ: Ցավոք, այդ երկրում այժմ հնարավոր չէ ինտերնետային բիզնեսով զբաղվել»,- ասել է Դուրովը:
Նա նաև ասել է, որ հավանաբար այս տարի աշխատանքներ է սկսելու շարժական սարքավորումների համար,որպեսզի նոր սոցիալական ցանցի ստեղծի:
Նշենք, որ ապրիլի 21-ին Դուրովը հեռացվել էր սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան