Առ այսօր մենք չենք կարող հպարտանալ մեր կազմակերպված աշխատանքով. Աբգար Ափինյան (տեսանյութ)
Միակ խնդիրը, որ մենք տեսնում ենք առաջիկայում` կազմակերպված աշխատանքն է: Առ այսօր մենք չենք կարող հպարտանալ նրանով, որ անցած տարիների ընթացքում գործել է իբրև կազմակերպված ուժ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայոց ցեղասպանությունից և տարածաշրջանային գործընթացներից` նման կարծիք հայտնեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
«Չկա մի կոորդինացնող օղակ, որ կհամախմբի պետական մարմիններին, մշակությանին հործիչներին, հասարակական օղակներին և կդարձնի մեկ ամբողջական ուժ: Երևանի գրողների միությունը խնդիր է դնում հավաքել այդ բոլորը ջանքերը»,-նշեց Ափինյանը:
Ըստ նրա` միջազգային ասպարեզում աշխատելուց բացի, երկրի ներսում Եղեռնի մասին նյութերի հրապարակման խիստ անհրաժեշտություն կա:
Մանրամասները` տեսանյութում: