
Սպասվում է Էրդողանի պաշտոնական հայտարարությունը ապրիլի 24-ի կապակցությամբ
Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի կառավարության կայքում հրապարակվելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանությանն առնչվող պաշտոնական հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականի էլ-կայքը:
Աղբյուրի համաձայն` այդ հայտարարությունը հրապարակվելու է 9 լեզվով, այդ թվում նաև արևելահայերեն և արևմտահայերեն:
Վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին` «Սաբահ»-ը նշում է, որ հայտարարության մեջ շեշտը դրվելու է «անցյալը հարգելու, իսկ ապագան միասին կառուցելու» մտքի վրա: