Կառավարությունը որոշել է փակել «Էրեբունի» ՔԿՀ-ն
Կառավարությունը այսօրվա որոշմամբ դադարեցրել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ: Գործադիրն այդ որոշումը կայացրել է` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Հայաստանում գործող քրեակատարողական հիմնարկներն են` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ, ԱՆ «Սևան» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ, ԱՆ «Աբովյան» ՔԿՀ և «Արթիկ» ՔԿՀ:
Այս տարի շահագործման հանձնվող նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ն նախատեսված է լինելու 1200 դատապարտյալի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում