Ցեղասպանությունը հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի. թուրքագետ
Հայերը մակերեսային տեղեկություն ունեն Թուրքիայում ցեղասպանություն հետ կապված իրականացվող նոր գործընթացներից, հատկապես նոր աշխատություններից, որոնք իբր հայամետ են, բայց իրականում դրանք հակառակ խնդիրն ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«100-րդ տարելիցը խորհրդանշական է, սակայն պետք չէ մտածել, որ 100-ամյակին եթե ոչինչ չարվի, ապա ամեն ինչ կորած է, Ցեղասպանությունը հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի, կապ չունի, թե քանի տարի է անցնում, պետք է անենք ամեն ինչ այն իրավական դաշտ տեղափոխելու համար»:
Քննարկմանը տեսակապով միացած լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին էլ նշեց, որ այսօր արդեն Ստամբուլում հավաք կա, տարբեր տեղերում խոսում են Ցեղասպանության մասին, ինչպես սփյուռքահայերը, այնպես էլ քրդերն ու թուրքերը:
«5-10 տարի հետո Թուրքիայում ավելի շատ մարդ է պահանջելու կառավարությունից խոսել Ցեղասպանության մասին»,-նշեց Արիս Նալչին:
Ռուբեն Մելքոնյանն էլ շեշտեց, որ կիսում է Արիս Նալչինի կարծիքը` թուրք հասարակության շատ փոքր մասում որոշակի փոփոխություններ տեղի են ունենում, սակայն թուրքական պետական ապարատի մեջ նույն ժխտողականությունը շարունակվում է:
Ըստ թուրքագետի` քրդերն այժմ շատ ակտիվ են Հայոց ցեղասպանության բարձրացման հարցում, և նրանք առաջին խումբն են ովքեր պետք է ընդունեն իրենց մեղսակցությունը:
Հանդիպմանը ներկա թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ նշեց, որ Ցեղասպանության 100-ամյակը չպետք է լինի ինչ-որ բանի վերջակետ, այլ նոր սկիզբ. «Պետք է զոհի կերպարից դուրս գալ, դասագրքերում պետք փոփոխություններ անել, հալածված ու կոտորված կերպարից բացի, ներկայացնել նաև պայքարող հայի կերպարը»:
Ռուբեն Մելքոնյանն էլ վերջում ավելացրեց, որ որևէ բան ակնկալել Օբամայի հայտարարությունից պետք չէ, եթե անգամ նա օգտագործի «գենոցիդ» տերմինը, ապա դա որևէ իրավական ազդեցություն չի ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում