Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր. Այլևս չենք բավարարվում Ցեղասպանության ճանաչման պահանջով
«Այլևս չենք բավարարվում Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով, այլ ձգտում ենք արդարության և վնաստի հատուցման»,-այդ մասին իրանահայ համայնքի «ԱԼԻՔ» օրաթերթի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Համաձայն հաղորդագրության՝ Թեհրանի «Հայ ակումբ» հաստատությունում «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագրով հանդիպում է կազմակերպվել, որին ներկա են եղել ինչպես հայազգի գործիչներ, այնպես էլ իրանցի պետական պաշտոնյաներ:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռոբերտ Բեգլարյանը, կարևորելով Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը, մասնավորապես նշել է. «Անցյալի հանդեպ լռության պահպանումն է պատճառը, որը Ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է»:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Հայկական «լոբբին» կօգնի՞ արդյոք Իրանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում