Նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքեց կուտակայինի մասին ակադեմիկոս Ջրբաշյանի մտահոգությանը
«Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի իրագործման դեպքում մենք կկորցնենք այն երիտասարդներին, ովքեր գալիս են գիտություն: Կառավարությունը պետք է ուղիներ գտնի այդ հարցը լուծելու համար»,- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ տարեկան ժողովում ունեցած ելույթում ասաց ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը:
Ժողովին ներկա նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան ակադեմիկոսի դժգոհության, ասաց, որ կառավարության կայքում այսօր կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքը կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին. «Կտեսնեք, որ քայլեր ձեռնարկվում են»:
«Ցանկացած առիթով կարող են լինել դժգոհություններ: Եթե նախագահը, կառավարությունը ղեկավարվի միայն մարդկանց դուր եկող թեզիսներով, մենք առաջընթաց չենք ունենա»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Ռ. Ջրբաշյանը նաև ասաց, որ գիտությունն ու գիտնականներն արժանի չեն այն վերաբերմունքի, որ արժանանում են կառավարության և հանրության կողմից:
«Թուրքիայում ուսուցիչն ու դասախոսն ավելի է ստանում, քան նախարարը: Մեզ մոտ նվազագույնն են ստանում: Չի կարելի այդպես շարունակել ու սպասել մեծ գիտական նվաճումներ»,- ասաց ակադեմիկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները