Տխուր ներկայացում ԱՄՆ նախագահի կատարմամբ. Արձագանքել է Ամերիկայի հայ դատի գրասենյակը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է Թուրքիային հաճո քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (ANCA) տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:
«Շատ տխուր ներկայացում է տեսնել, որ մեր նախագահը, ով պաշտոնն ստանձնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումով, այժմ ուրիշ կառավարությունների քաղաքականության ճնշմամբ կարող է այլ բան ասել մեր երկրի արխիվներում ներկայացվող Ցեղասպանության մասին», -նշված է Համբարյանի հայտարարության մեջ:
Ըստ Համբարյանի փաստն այն է, որ հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած զարգացում պահանջելու է, որ պաշտոնական Անկարան ընդունի իր բարոյական ու նյութական պատասխանատվությունը: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց իր խոստումը հերթական անգամ և հետևեց նախորդ նախագահների գործելաոճին», -հայտարարել է Համբարյանը:
Նախորդող հրապաարկում`
Օբաման կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրը կիրառելուց