1915-ին Թուրքիայում տեղի ունեցածը պատերազմի հետևանքով պատահած դէպքեր չէին, պարոն վարչապետ. Արամ Ա-ի պատասխանը Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարությանը:
«Կարդացինք ապրիլ 24-ի առիթով Թուրքիոյ վարչապետին «պատգամը» ուղղուած հայութեան: Արդարեւ, պատմական դէպքերու չարափոխութիւնը չի կրնար յաղթահարել պատմութեան անհերքելի ճշմարտութիւնը: Ինչ որ տեղի ունեցաւ 1915 թուականին Թուրքիոյ մէջ, պատերազմի հետեւանքով պատահած դէպքեր չէին, պարոն վարչապետ, այլ` ցեղասպանութիւն էր հայ ժողովուրդին դէմ բառին իրաւական ու քաղաքական հասկացողութեամբ. Ցեղասպանութիւն՝ կազմակերպուած ու գործադրուած քու նախահայրերուդ, Թալեաթ Փաշաներու ու էնվերներու կողմէ: Հետեւաբար, հայ ժողովուրդը ցաւակցութիւն ու բարոյախօսութիւն չէ որ կը սպասէ թուրքիոյ պետութենէն, այլ` Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ու հատուցումը», -ասել է Արամ Ա-ն Թուրքիայի վարչապետին ուղղված պատասխանում, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժխտման ավելի կատարելագործված դրսևորում է. Վիգեն Սարգսյան
Էրդողանի քայլը քաղաքական դրդապատճառներ ուներ. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան