Բողոքի ցույց՝ Իրանում Թուրքիայի դեսպանության առջև. «Էրդողանի հայտարարությունը չի կարող արդարացնել հայերի պահանջները»
«Իրանահայերը Թեհրանում Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց են անցկացրել»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ այսօր առավոտյան Թեհրանի ս. Սարգիս եկեղեցում Հայոց Ցեղասպանության զոհերի հոգիների խաղաղության համար տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որից հետո պատարագի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն:
Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, Թուրքիայի դեսպանատան առջև ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ունեցած ելույթին, նշել է. «Էրդողանի հայատարարությունը հնարաւոր է ինչ որ տեղ «դրական» քայլ համարել, սակայն այնուամենայնիվ այդ հայտարարությունը չի կարող արդարացնել հայ ժողովրդի պահանջները»:
Հանրահավաքին ելույթով հանդես է եկել նաև Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգասյանը: Նա դատապարտելով Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունները՝ հայտարարել է, որ ճշմարտությունը չի կարելի թաքցնել, քանի որ, ի վերջո արդարությունն է հաղթելու:
Ցույցի ավարտին մասնակիցները ողջ աշխարհին, մասնավորապես Իրանին կոչ են արել ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, այնուհետև ընթերցված պահանջագիր-բանաձևը հանձնել են Թուրքիայի դեսպանությանը:
Բողոքի ցույցն ավարտվել է «Սարդարապատ» երգով:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Հայկական «լոբբին» կօգնի՞ արդյոք Իրանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում