Սեուլում բացվել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրություն
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կորեական Սեուլ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:
Լուսանկարների ցուցադրության բացմանը ներկա են եղել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, Կորեայի Հանրապետության պատգամ մարմիններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, արտասահմանյան ներկայացուցչության անդամներ և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում