ԱԳ փոխնախարար. Էրդողանի հայտարարությունը վկայությունն է, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Ցեղասպանության փաստը
Էրդողանի երեկվա հայտարարությունը հենց վկայությունն է նրա, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում նշել 100-ամյա տարելիցը, Քոչարյանը նշեց, որ հետևողական աշխատանքը տեսանելի է և ոչ միայն Թուրքիան, այլև աշխարհը ուշ թե շուտ կճանաչի ցեղասպանությունը:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Կարդացեք նաև`
Էրդողանը ցավակցություն է հայտնել «15 թվականի դեպքերի» հետ կապված