Մշակույթ 08:23 24/04/2014

«Եղեռնից փրկված սերունդ» (լուսանկարներ)

Ներկայացնում ենք մի հատված արվեստաբան ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ի «Ցավի գույնը» պատկերագրքի «Եղեռնից փրկված սերունդ» բաժնից.

Կոտորածների ու բռնագաղթի դառնակսկիծ հուշերով ծանրաբեռ իր կյանքն է սկսում Սփյուռքը: Որբացած բազում մանուկներ ու պատանիներ, որոնց մի մասն, ի դեպ, փրկվել է թուրք ընտանիքների կողմից, հետապնդումների մեղմացած քաղաքականության պայմաններում հետզհետե խմբվել, ապրել են որբանոցներում: Նրանց կրթության «սնունդն» են եղել մայրենի լեզուն ու կրոնը:

Նկարչական տաղանդով օժտվածներից ոմանք, հետագա տարիներին ուսանել են եվրոպական ակադեմիաներում եւ արդեն 1920-ականների կեսերից հանդես են եկել ցուցահանդեսներով: Ուշագրավ է, որ ներքոհիշյալ արվեստագետներից շատերը, կապվելով դարասկզբի արվեստի նոր շարժումներին, կարողացել են ընթանալ ուրույն ուղով: Եվ շնորհիվ իրենց ստեղծագործական ինքնատիպության, արժանացել են բարձր գնահատականի. Ֆրանսիայում՝ Լևոն Թյութունջյան (ծնունդով 1904, Ամասիայից), Պետրոս Կոնտրաջյան (1905, Եդեսիայից), Արմիս (1901, Ադյամանից), Գառզու (1907, Տիգրանակերտ-Հալեպից), Վահե Հեքիմյան (1914, Օրդուից), Զարեհ Մութաֆյան (1907, Սամսունից): Եգիպտոսում՝  Օննիկ Ավետիսյան (1900, Բրուսայից), Բյուզանդ Կոջամանյան (1898, Տրապիզոնից), Աշոտ Զորյան (1906, Կերասունից): Լիբանանում' Հարություն Կալենց (1908, Կյուրինից): Իտալիայում՝ Ժիրայր Օրագյան (1901, Կ.Պոլսից), Լևոն Մինասյան (1905, Կ.Պոլսից): ԱՄՆ-ում՝ Խորեն Տեր-Հարության (1909, Խարբերդի Աշոտավան գյուղից), Քերո Անթոյան (1912, Տերսիմից), Բյուզանդ Կոջամանյան (1909, Այնթապից), Մանուել Թոլեգյան (1906, Յոզկաթից), Արշիլ Գորկի (1904, Ոստանիկ Ադոյան Վանի Խորգոմ գյուղից) և, անշուշտ, նաեւ ուրիշներ: Անվանի այս արվեստագետները հուշում են բազում տաղանդների կորստյան մասին...


Լևոն Թյութունջյան. Դիմանկար (1925)


Պետրոս Կոնտրաջյան. Մայրը մանկան հետ

Արմիս. Ընտանիք


Գառզու. Նոկտյուրն


Գառզու. Սև արևը


Վահե Հեքիմյան. Հայաստանի հողը 


Վահե Հեքիմյան. Հայաստան


Զարե Մութաֆյան. Վերապրողը


Զարե Մութաֆյան. Աքսորի նախօրեին


Օննիկ Ավետիսյան. Անտիկ ողբացողներ


Բյուզանդ Կոջամանյան. Մայրը


Աշոտ Զորյան. Անցյալը և ներկան


Ժիրայր Օրագյան. Աղոթողներ (հավատ)


Ժիրայր Օրագյան. Թշվառներ


Ժիրայր Օրագյան. «Եղեռն» նկարի էսքիզ


Խորեն Տեր-Հարության. Մարտ (Ցեղասպանություն)


Խորեն Տեր-Հարության. Տեր-Զոր

Քերո Անթոյան. Թափոր. Գաղթ


Հարություն Կալենց. Զարիֆա Փսոյանի դիմանկարը


Արշիլ Գորկի. Նկարիչն ու իր մայրը

Եղեռնը վերապրած արվեստագետների տաղանդը խնկարկվել է մանկության հուշերով: Տխրության, մենության, վշտալի հույզերի հետ գերիշխողը նրանց գործերում զարկերակի պես տրոփող, մահվան դուռ հասած մարդու հոգում զարթնող կյանքի ու բարության հաղթանակի հավատն է, հավատ, որն սքանչելի բանաստեղծական պատկերով է մարմնավորել նույնպես եղեռնից փրկված գրող Զավեն Սյուրմելյանը՝ «Մեռելներուս իբրեւ խաչ ես այս ծառը տնկեցի»: Այդ զգացումով են ներհյուսված Սարյանի «ծառերը»... Նման «Ծառի» գաղափարն են փայփայել մի շաք վարպետներ, որոնց թվում և Հ.Կալենցը: Որբ մանկության ծանր տարիները նրա հոգուն մղել են կերտելու կյանքը, գեղեցիկը փառաբանող ձոներգ: Այդ ձոներգը նրա կտավներում հյուսված է հնչեղ, թափանցիկ, մշտատեւ գարնան շունչ հորդորող գույների ներդաշնակությամբ:

Փարիզի «Ռեվյու մոդեռն» ամսագիրը (1937, N10) Պ.Կոնտրաջյանի մասին գրել է. «Նա կարողանում է լրիվ թարգմանել, վերարտադրել այն հույզը, որ ապրում է նատուրայի առջեւ...»:

Գեղանկարչական բարձր որակի հասած նկարիչը Փարիզի մերձակա շրջանների բնանկարներում խտացրել է իր թախծոտ երազանքը, կարոտն ու կյանքի սերը... Նույն հույզերով են ներշնչված Փարիզի տխրադեմ անկյուններից, հատկապես Սենայի ափերից քաղված Հ. Կյուլպենկի, Կ.Մոմջյանի, Տ. Սուտճյանի, Բ. Թոփալյանի, Ա. Բերբերյանի և այլոց բնապատկերները:


Բյուզանդ Թոփալյան
Նկարիչներից ոմանք ձգտել են ուղղակի հայելիորեն արտացոլել դաժան աքսորի ճանապարհին իրենց տեսածը: Այդպիսին է, օրինակ, ընտանիքի տասնմեկ անդամներից միակ ողջ մնացած Զարեհ Մութաֆյանի վրձնած «Դիակներ» պատկերաշարը: Նրա մանկության օրերի սիմվոլիկ, բանաստեղծական արտահայտությունն է «Լքված նավակը»:


Զարեհ Մութաֆյան. Վերապրող զույգը
Ոճային ինքնատիպությամբ Իտալիայում ճանաչում է գտել Ժերարդո (Ժիրայր) Օրագյանի արվեստը: Միմյանց փարված աղքատ մարդկանց ու որբեր ներկայացնող նրանց գործերում առինքնում է գեղանկարային լռակյաց մթնոլորտը ջերմացնող բարեսրտության ոգին: Նույն ոգով է առաջնորդվել Օրագյանի հռոմյան տարիների դասընկերը' Եգիպտոսում ապրած Բյուզանդ Կոջամանյանը:

Դառն հիշողությունների գերազդեցիկ արձագանք են Քերո Անթոյանի վարար գետի նմանող «Գաղթը», ինչպես նաեւ հայտնի քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի մահվան սարսափը գծային սուր , կմախքանման ձեւերով լուծում գտած գրաֆիկական գործերը: Ուշագրավ է, որ նույն ժամանակաշրջանում ի հայտ եկած սյուրռեալիզմ ուղղությունը պարարտ հող գտավ հայ արվեստագետների բեկված հոգիներում: Եվ այն, ինչը կարող էր երեւակայության ծնունդ լինել, հայ նկարչի համար կենդանի պատկեր էր, անմոռաց ցավ: Այլաբանականի ու իրականի միահյուսումը նրանց արվեստը տոգորեց գերզգացմունքայնությամբ ու արտահայտչական լեզվի խիստ ինքնուրույնությամբ: Կտրված ձեռք, ճեղքված ուղեղ, կախաղանի պարան, մարդկային դեմք հիշեցնող սարսափահար ծառ, այս ամենն, օրինակ, Լևոն Թյութունջյանի կտավներում բացահայտում էր ապրված մղձավանջներ:

Իտալիայի ճանաչված սյուրռեալիստներից է Լ.Մինասյանը, որի բնագիր գործերը դեռ անծանոթ են մեզ: Կենդանի մարմիններն այլակերպում, դեֆորմացնում է եւ հնչեղ գունածավալներով միմյանց ձուլելով վերածում է հուշարձան հիշեցնող կոմպոզիցիայի:

«Հայու սարսափելի ճակատագիրը իմս է եղած նաև առաջին իսկ օրերուն, երբ կկորսնցնեի հայրս ու կտեսնեի հազարավոր անտունիներ, որոնք կքշվեին Դեր Զոր...» , - գրել է Գառզուն:

Նկարչի մտասևեռումը եղել է ապոկալիպսիսը, և նա արտահայտչական ուրույն ոճով պատկերել է պատերազմի արհավիրքը' փլուզված պալատներ, աշխարհի անմարդկայնացած դեմք, մեռնող գեղեցկություն... Հումանիստ արվեստագետն իր ապրումները հանրագումարի է բերել Ֆրանսիայի Մանոսկ քաղաքի հինավուց մի տաճարի որմնանկարներում, կերպավորել նաեւ մայր ժողովրդի վերապրած արհավիրքը:



Գառզու. Ավետյաց երկիրը

Գերիրապաշտական մտածելակերպը նոր բարձրության հասցրեց ամերիկյան արդի արվեստի խոշորագույն դեմքերից մեկի՝  Արշիլ Գորկուն, նկարիչ, որի արվեստը ամբողջությամբ խարսխված է հայրենի Խորգոմ գյուղի հիշատակներին: «Նկարիչն ու իր մայրը» հանրահայտ կտավում մոր գեղեցիկ դեմքը շեշտված է գերեզմանային լռությամբ շնչող ֆոնի վրա: Նկարչի ավելի ուշ ստեղծած «Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում» պատկերը գծերի ու գույների փոթորիկ է, հողի ասես խեղված, այլանդակված մի մակերես՝ զուգորդված կարմիր, արյունածոր բծերով: Կարմիրը ողբերգական իմաստով է հնչում նաեւ «հոգեվարք» նկարում... Կյանքի վերջին տասնամյակին ստեղծած նման գործերով Գորկին համաշխարհային անուն նվաճեց իբրեւ վերացական էքսպրեսիոնիզմի սկզբնավորող:


Արշիլ Գորկի


Արշիլ Գորկի


Արշիլ Գորկի. Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում


Արշիլ Գորկի. Հոգեվարք

Եղեռնը վերապրած արվեստագետների զգացումները, ինչպես եւ լեզվավոճի ինքնության հասնելու ձգտումները նույնաբնույթ շարունակություն ստացան հաջորդ սերնդի գործերում: Անմիջականորեն աղերսվում է ցեղասպանությունից մազապուրծ, քրիստոնեական հավատով գոյատեւող իրենց ծնողներին: Այդ հավատն էլ խթանել է նրանց ստեղծագործություններում տրոփող սիրո, հույսի, աշխատանվիրումի ու բարության զգացումները:

Խոր անհատականությամբ է աչքի ընկնում Ֆրանսիայում լայնորեն ճանաչված Ժանսեմի արվեստը: Ստեղծագործական վեց տասնամյակի ընթացքում հինգ հազարից ավելի աշխատանք ստեղծած նկարչի վրա անցնող ժամանակը կարծես ազդեցություն չի գործել: Նա պատկերել ու շարունակում է պատկերել պարզ, իրենց աշխատանքային առօրյայից անբաժան, մտամփոփ մարդկանց կյանքը: Ժանսեմի զգայուն գիծը արյունատար անոթների նման հոսում է կտավներում եւ, ներդաշնակվելով մեղմ, դալուկ գունանկարին, ստեղծում է վերիրական, տեսլային, երաժշտական մթնոլորտ: Պատկեր կառուցելու այս սկզբունքն է դավանում Ժանսեմը: Մեծ Եղեռնի ալեբախումով շնչող «Հայ ծերունու մահը» (1951) նկարից ուղիղ հիսուն տարի անց, նոր դարասկզբին վարպետն ստեղծում է «Ցեղասպանություն» պատկերաշարը, ուր պատմական ճշմարտության վարագույրը բացել է մինչեւ վերջ: Չորս տասնյակի հասնող նկարների այս շարքը Ժանսեմը ցուցադրել է Փարիզում, ապա նվիրաբերել Հայոց ցեղասպանության երեւանյան թանգարանին:


Ժանսեմ. Որբ տղան


Ժանսեմ. Թափոր


Ժանսեմ. Խաչելություն

Եղեռնը որպես պատկերման նյութ ընտրելու ազդակն, անշուշտ, նրա արվեստի կանչն է, որ գալիս է տակավին 1915-ից: Դեր Զոր անապատում, գիշերով, երբ տեղաբնակ արաբներից մեկը փորձում է մի հայ ընտանիք փրկել, մահամերձ մի կին աղաչում է տանել-ազատել ողջ մնացած իր մինուճար աղջկան: Այդ աղջնակը եղել է նկարչի մայրը. Ֆրանսիացի տեսաբան Ք. Բլանը Ժանսեմի մասին գրել է. «Կորուսյալ հոգիները իրենց ապաստան են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:


Ժանսեմ. Չքավորներ


Ժանսեմ. Նահատակ


Ժանսեմ. Վերջին քուն


Ժանսեմ. Բռնություն


Ժանսեմ. Հինգ կանայք  
... Անապատի ավազի վրա կքել ու դողդոջուն ձեռքերով նորածիլ բույսն է պաշտպանում մարդը: Հու~յս, ապրելու~ հույս... Մանկուց հորը կորցրած, ծանր պատանեկություն ապրած Հակոբ Հակոբյանի զգացումները հիմնուղի կանխագծեցին ու մղեցին ստեղծելու կյանքի հորձանուտը նետված թշվառ, տառապող, ճակատագրի դեմ անզոր մարդկանց կերպարներ: Այս նկարչի կտավների ինքնօրինակ գունագծային կառուցվածքի մեջ ասես քանդակված է լռությունը, որը թե սեփական եւ թե իր սերնդակիցների ներաշխարհը հյուծող եղեռնի արձագանքն է, անհայրենիք մարդու վշտի երգը:


Ժանսեմ. Ռեքվիեմ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}