Թուրքական լրատվամիջոցներն արձագանքել են ՀՀ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին
Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներն արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձին: Հրապարակված նյութերում ընդգծված առանձնացվում են ՀՀ նախագահի ուղերձի որոշ մտքեր:
Դրանցից են
1. Անդրադարձ չեղավ Էրդողանի հղած ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձին:
2. Թուրքիան շարունակում է ժխտողականությունը:
3. Թուրքերը մեր թշնամին չեն:
4. Հիշեցում հայ-թուրքական արձանագրությունների մասին:
ՀՀ նախագահի ուղերձում տեղ գտած «Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի» մտքը հատկապես շրջանառվում է վերնագրերի տեսքով ու հետևյալ վերաձևակերպմամբ` «Թուրքերը մեր թշնամին չեն»:
«Հյուրրիյեթ» պարբերականի էլ-կայքը մասնավորապես նշում է, որ ՀՀ նախագահի ուղերձում երախտագիտություն է արտահայտվել Ցեղասպանության ժամանակ հայերին օգնության ձեռք մեկնած մարդասեր թուրքերին: «T24» լրատվականն էլ նկատել է տալիս, որ Թուրքիայի ժխտողականությունը Հայաստանի կողմից ընկալվում է ցեղասպանության` որպես հանցագործության շարունակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում