Իրանում ՀՀ դեսպան. Ռոհանիի՝ իշխանության գալով հայ-իրանական կապերի զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել
«Միջազգային կառույցներում Հայաստանն Իրանի դիրքորոշմանն աջակցում է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Դեսպան Առաքելյանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ Հասան Ռոհանիի՝ իշխանության գալուց հետո երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
Շարունակելով խոսքը՝ Գ. Առաքելյանը հավելել է. «Միջազգային կառույցներում Հայաստանն Իրանի դիրքորոշմանն աջակցում է. Մենք շատ հարցերում ունենք մոտ դիրքորոշում և միմյանց հետ արդյունավետ համագործակցում ենք միջազգային կառույցներում: Հայ-իրանական կապերը հարևանների լավագույն հարաբերությունների օրինակներից մեկն է»:
Անդրադառնալով տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ դեսպան Առաքելյանը նշել է, որ սեպտեմբերին Թեհրանում նախատեսվում է անցկացնել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում