ԱՀՀ-ն ողջունում է Ամերիկայի հրեական համայնքի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության մասին
«Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ամերիկայի հրեական համայնքի գործադիր տնօրեն Դևիդ Հարիսի հայտարարությունը, ով կոչ է արել Թուրքիային՝ հաշվի առնել Հայոց ցեղասպանության իրականությունը»,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:
«Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին նվիրված հիշատակության հանդիսավոր արարողությունների ամսում, Իսրայելում և Միացյալ Նահանգներում Հոլոքոստի ամենամյա հիշատակության արարողությանը, այժմ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նաև վերջին տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացրած «Մեծ եղեռնի»՝ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին»,- Համագումարը մեջբերում է հրեական համայնքի գործադիր տնօրենի հայտարարությունը:
«Ամերիկայի հայկական համայնքի անունից ողջունում ենք Դևիդ Հարիսի՝ այս կարևոր նշանակություն ունեցող հայտարարությունը: Սա առաջին անգամը չէ, երբ Հարիսը հրապարակայնորեն օգտագործում է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Տասնամյակներ շարունակ նա ոչ միայն եղել է մեր բարեկամը, այլև սկզբունքորեն համամարդկային արժեքների արտահայտողը: Այս հայտարարությունը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով դրա հրապարակման ժամանակը, և արտացոլում է անցյալ դարի ընթացքում հայերի և հրեաների ունեցած ցավալի փորձությունները, որոնք մեզ հիշեցնում են, որ ցեղասպանության անտեսումն ու ժխտումը ցեղասպանության թողություն է», - նշել է Համագումարի խորհրդի անդամ Վան Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները