Բակո Սահակյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևանում ապրիլի 25-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ, հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխտակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` դիտարկելով այն որպես բարեկամ երկիր, որտեղ բնակվում են միլիոնավոր հայեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի մի խումբ անդամներ` նախագահ Քեն Խաչիկյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում