Քննչական կոմիտեի մասին օրինագիծը խորհրդարանում կքննարկվի հատուկ ընթացակարգով
Այսօր Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը լրամշակվել է, ընդունվել է առաջարկների զգալի մասը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նա նշել է, որ այս փաթեթը ևս լրամշակվել է, ընդունվել են պատգամավորների առաջարկները: Քննարկված օրենսդրական փաթեթներն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նախագծերը կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
«Փաստինֆո»-ն իր հերթին տեղեկացնում է, որ ՀՀ քննչական ծառայության մասին օրինագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով. երրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը ներկայացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, մասնավորապես, հստակեցվել են Քննչական կոմիտեի նախագահի և վերջինիս տեղակալների պաշտոնավարման ժամկետները:
Ըստ այդմ, Քննչական կոմիտեի նախագահը կնշանակվի վեց տարի ժամկետով: Ամրագրվել է նաև, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում: Ըստ օրինագծի` Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը: Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է: Թովմասյանը նշել է նաև, որ լուծվել է Կոմիտեի աշխատողների սոցիալական երաշխիքների հետ կապված հարցը:
Նշենք, որ խորհրդարանը Քննչական կոմիտեի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել էր մարտի 11-ին:
Նախորդող հրապարակումներ`
Այսօրվա իրավիճակը պետք է մնա քննիչների ամենավատ հուշերում. Էդմոն Մարուքյան
Նիկոլ Փաշինյանը դեմ է քննչական կոմիտեի մասին օրինագծին և դրա համար ունի պատճառներ
Ես դրա անունը չեմ դնի միասնական քննչական մարմին. Կորյուն Նահապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում